Posted in Բաժիններ, Գրականություն

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

1.Համացանցի օգնությամբ ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին։ Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։
Վանո Սիրադեղյանը ՝ Հայաստանի պետական, կուսակցական գործիչ է, գրող և հրապարակախոս։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանությունների և հետապնդումների մեջ, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նաև աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։
Վանո Սիրադեղյանը մանկության տարիների առաջին երազանքը ՊԱՏ տեսուչ դառնալն է եղել: Բանն այն է, որ նրա երկու եղբայրները Վանո Սիրադեղյանի եւ քավորը վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար: Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

2․ Նախագծի ընթացքում կարդա Վանո Սիրադեղյանի առնվազն երեք պատմվածք։

3․ 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։

Բուքը, երգը, երեխան

Ըստ իս Վանո Սիրադեղյանի այս պատմվածքը մարդկային հնարած կարգ ու կանոնների, դրանց արանքում կարևոր արժեքների կորստի ու մարդկային անտարբերության մասին է։

Տղան, դեմ գնալով սաստիկ սառնամանիքի հասցրած ցավերին, ինքն իրեն ներսից անիրական ուժ տալովթեև ժամանակից շուտ, բայց հասել էր իր նշանակետին՝ դպրոցի դռանը։ Ու թեև մի վայրկյան ու մի դուռ էր իրեն բաժանում ներսի ապահով տաքությունից , բայց ողջ ճանապարհի բուքին դիմակայած ձեռ ու ոտքը կարծես կատվածահար եղած լինեին արդեն դռան առաջ, ու երազի մեջ էր լսում մոտեցող ոտնաձայները վերջին հույսը դրա հետ կապելով, թե ուր որ է կմտնի ներս և իր մրսածությունը կավարտվի։

Դպրոցի պահակ Հարութ քեռին, իր անփույթ բնավորությամբ գիշերվա էղածից դեռ չարթնացածմեջտեղ բերեց կանոնները, թե էսքան շուտ ներս չի կարելի։ Կարծես անհաղորդ էր դրսի ցրտին, իհարկե գիտեր դպրոց բերող ճանապարհի դժվարությունյերը, վրա պրծնող շների համույթը, տղայի տարիքը, հագուկապի անապահով֊բացակա կարգավիճակը, բայց խմածությունից ծանր էր դատում ու միտքը դեռ դրան չէր էկել, այլ իր իմացած անգիր կանոններն էին միայն գլխում և, ուշադրություն չդարձնելով տղայի խղճուկ և ցրտահարված տեսքին, չընդունց տղայի ոչ մի խնդրանք, դուռը այդպես էլ չբացեց պատճառաբանելով, որ Ավագը, ով պատմվածքում ներկայացված էր, որպես դպրոցի ղեկավար, արգելել է նրան դպրոցի դռները ժամանակից շուտ բացել։

Պահակը կարող էր ավելի շրջահայաց գտնվել ու տեսնելով օրվա հանգամանքը, տղայի կարգավիճակը` շրջանցեր օրենքները , պատրաստակամություն ու հոգատարություն ցուցաբերեր , որը վեր է ամեն տեսակ կարգ և օրենքից։

Պարտուսի գերին

Պատմվածքը Հենդոյի մասին էր, ով սովորել չէր կարողանում։ Նա տարիներ շարունակ մնում էր նույն դասարանում և ոչ մի առաջընթաց չէր ունենում, բայց կար մի բան, որը նրա մոտ ամենալավն էր ստացվում։ Միակ առարկան որից 5 էր ստանում, դա «Աշխատանքն» էր։ Ինչպես պատմվածքում էր ասվում նա ոսկի ձեռքեր ուներ և դպրոցի համար փայտից նստարաններ էր պատրաստում։ Մի օր սովորականի պես դասղեկը կարդում էր գնահատականները և հանկարծ ասում է, որ Հենդոն «Աշխատանք» առարկայից 2 է ստացել։ Այդ ամենից Հենդոն զարյանում է և հեռանում դպրոցից։

Սիրադեղյանը այս պատմվածքով ցույց է տալիս, որ ոչ միշտ է, երբ քո արածը գնահատում են շրջապատի մարդիկ։ Չգնահատելով Հենդոյի տաղանդը նրանք կոտրեցին նրան։

Leave a comment